Սուբվենցիոն ծրագրի շրջանակում Լանջիկում կառուցվում է խմելու ջրի մատակարարման ներքին ցանց

1 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ,11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում Լանջիկում կառուցվում է խմելու ջրի մատակարարման ներքին ցանց: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, աշխատանքներն իրականացվում են համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում:

«Աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով մարզպետարանի ոլորտային պատասխանատուները շարունակում են այցելությունները համայնքներ։ Հերթական այցի ընթացքում ուսումնասիրվել է «Լանջիկ բնակավայրի խմելու ջրի ջրամատակարարման ներքին ցանցի կառուցում» սուբվենցիոն ծրագիրը: Պատասխանատուները խողովակաշարերի անցկացման գործընթացում արձանագրել են թերություններ, հանձնարարվել է երկու կապալառու կազմակերպություններին քայլեր ձեռնարկել դրանք շուտափույթ վերացնելու ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ նշեց Շիրակի մարզպետարանի Տեղեկատավության ու հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արաքսյա Կիրակոսյանը՝ տեղեկացնելով, որ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 154 մլն 210 հազար դրամ։ Ծրագրի գումարի 65 տոկոսը կառավարության համամասական հատկացումն է։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Շինաշխարհ» ՍՊԸ-ն:

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն Русский

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը

Վարչապետը հանդիպել է պաշտոնավարման 6-ամյա ժամկետն ավարտող ՍԴ նախագահի հետ