Սպորտ

Արոնյանը պարտություն է կրել Sinquefield Cup-ի 8-րդ տուրում

1 րոպեի ընթերցում

Արոնյանը պարտություն է կրել Sinquefield Cup-ի 8-րդ տուրում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը շարունակում է պայքարըSinquefield Cup-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ԱՄՆ-ում անցկացվող մրցաշարին մասնակցում են ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջատարները:Մրցաշարում կայացել են 8-րդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանը մրցում էր Յան Նեպոմնյաշչիի հետ և զիջեց սպիտակ խաղաքարերով:

Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարներն են Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուջան, ԱՄՆ-ից Ֆաբիանու Կարուանան և ՖԻԴԵ-ի դրոշի տակ հանդես եկող Յան Նեպոմնյաշչին: Նրանք ունեն 4,5 միավոր: Լևոն Արոնյանը 7-րդն է 3 միավորով:

Sinquefield Cup-ին մասնակցում են 10շախմատիստներ:Այն բաղկացած է9տուրից,իսկ մրցանակային ֆոնդը կազմում է1,4միլիոն ԱՄՆ դոլար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում