ՀՀ Նախագահն Օհան Դուրյանի այրուն է վերադարձրել մաեստրոյին շնորհված շքանշանը և մեդալը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 8-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է գտնվել ականավոր երաժիշտ և դիրիժոր Օհան Դուրյանի 100-ամյակին նվիրված համերգին, որը տեղի է ունեցել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Երևանյան 14-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախագահի պաշտոնական կայքում տեղ գտած հաղորդագրությունից, համերգային ծրագրի ավարտին Վահագն Խաչատուրյանն Օհան Դուրայնի այրուն է հանձնել մաեստրոյին շնորհված Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանը և Մովսես Խորենացու մեդալը, որոնք վերադարձրել էր պետությանը:

«Այսօր մաեստրո Օհան Դուրյանի հանդեպ մի վերջին պարտականություններից մեկը պետք է կատարեմ: Խնդիրը կայանում է նրանում, որ իրեն զրկեցին իր նվագախումբը ղեկավարելուց, և այդ ժամանակաշրջանում՝ 2001 թվականին, նա որպես բողոքի նշան իր ըմբոստ պահվածքով որոշեց վերադարձնել պետությանն այն պարգևները, որ նրան շնորհվել էին 1996-1997 թթ: Երկու բարձր պարգևներ՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանը և Մովսես Խորենացու մեդալը նա վերադարձրեց պետությանը»,- ասել է նախագահ Խաչատուրյանը և նշել, որ որպես պետական պաշտոնյա ներկա է եղել այն արարողությանը, երբ տրվում էին այդ պարգևները:

«Այսօր ինձ համար մեծ պատիվ է, որ ես հնարավորություն ունեմ՝ որպես Հայաստանի Հանրապետության նախագահ վերադարձնել այդ պարգևները տիկին Ալիսին: Համոզված եմ, որ այս պարգևներն իրենց տեղը կգտնեն Օհան Դուրյանի տուն թանգարանում կամ այն վայրում, որտեղ որոշվել է դրանք պահել»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:

Հայերեն English

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ