Նիկոլ Փաշինյանը դրական առաջընթաց է նկատում եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործող՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու հարցով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներում դրական առաջընթաց է արձանագրել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանի ժամանակ իր ելույթում Փաշինյանը հիշեցրեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ջանքերի շնորհիվ Հայաստանի և Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրվել է եռակողմ հայտարարություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին, որի 9-րդ կետում խոսք է գնում տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական ուղիների ապաշրջափակման մասին:

«Դրանից հետո 2021 թվականի հունվարի 11-ին այս անգամ Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահի հետ ստորագրել ենք հայտարարություն եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորությամբ, որը զբաղվում է մեր տարածաշրջանում կոմունիկացիաների բացման հարցով:

Այդ նախագծի գաղափարն այն է, որ Հայաստանը կստանա տրանսպորտային ուղիները Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանը կստանա ուղիներ Հայաստանի տարածքով, բայց գլոբալ առումով դա նոր միջազգային առևտրային ուղիների բացում է»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց, որ Հայաստանը հետաքրքրված է տրանսպորտային և տնտեսական ուղիների ապաշրջափակման հարցով:

«Հուսով եմ, որ մոտ ապագայում Ռուսաստանի օգնությամբ կկարողանանք լուծել այդ հարցը: Այստեղ, իհարկե, ամեն ինչ լուծված չէ: Կա դրական առաջընթաց եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներում, բայց ամեն ինչ լուծված չէ, որովհետև պետք է լուծել իրավական հարցերը, թե ինչպիսի իրավական կարգավորումներով պետք է աշխատեն այդ ճանապարհները: Ընդհանուր դիրքորոշումը հստակ է, որ բացվող ճանապարհները պետք է գործեն այն երկրների լիակատար ինքնիշխանության ներքո, որոնց տարածքներով այդ ճանապարհներն անցնում են: Այդ սկզբունքի հիման վրա մենք կկարողանանք իրականացնել այդ նախագիծը, որը, ի դեպ, տրամաբանորեն անվանում ենք հայկական խաչմերուկ»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը հուսով է, որ Հայաստանի տարածքով կանցնեն ճանապարհները, որոնք կապում են Արևելքը Արևմուտքի և Հարավը Հյուսիսի հետ:

«Կարծում եմ, որ այդ նախագիծը ոչ միայն կարևոր է տարածաշրջանային երկրների՝ Հայաստանի, Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի, այլ նաև Ռուսաստանի Դաշնության, Հեռավոր Արևելքի երկրների և Արևելքի, Աֆրիկայի երկրների համար»- ասաց Փաշինյանը:

Հայերեն English Español Türkçe

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի