STARMUS-ի շնորհիվ աշխարհն ինձ համար ավելի է գեղեցկանում․ ամերիկացի բանաստեղծուհին արժանացավ Սթիվեն Հոքինգի մեդալի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկացի բանաստեղծուհի Դայան Էքերմանը (Diane Ackerman) STARMUS VI փառատոնի շրջնակում արժանացավ Սթիվեն Հոքինգի մեդալին՝ իր ստեղծագործությունների միջոցով գիտությունը և բնությունը ներկայացնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, մեդալը հանձնեցին փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրաելյանն ու Astronomy ամսագրի գլխավոր խմբագիր Դեյվիդ Էյքերը։

«Ես շատ զգացված եմ՝ ստանալու այս մրցանակը։ Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ անում եք այստեղ։ Դուք գիտությունն ու արվեստը մատուցում ենք այնքան մեծ սիրով ու հաճույքով։ Ձեր շնորհիվ աշխարհն ինձ համար ավելի է գեղեցկանում»,- ասաց մրցանակակիր Էքերմանը։

Իր տեսակի մեջ յուրահատուկ այս մեդալը շնորհվում է գիտությունը հանրայնացնողներին ( Science Communicator) երեք անվանակարգերում՝ գիտություն, արվեստ և ֆիլմ: Մեդալի մի կողմում պատկերված է երջանկահիշատակ տեսաբան ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի նկարը, իսկ նկարի հեղինակը առաջինը բաց տիեզերք դուրս եկած տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովն է։ Մեդալի մյուս կողմում բաց տիեզերքում քայլող Լեոնովն է և երաժշտությունը խորհրդանշող կիթառը: Առաջին անգամ մեդալը հանձնվել է Starmus-ի երրորդ փառատոնի ժամանակ՝ 2016 թվականին։ Այս տարիների ընթացքում մեդալին արժանացել են այնպիսի հայտնի դեմքեր, ինչպես SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը, օսկարակիր կոմպոզիտոր Հանս Ցիմերը, աստղաֆիզիկոս Նիլ դե Գրաս Թայսոնը, ֆիզիկոս Ջիմ ալ-Խալիլը, էլեկտրոնային երաժշտության հիմնադիրներից մեկը համարվող Ժան Միշել Ժառը։ 2019 թվականին Starmus-ի պատմության մեջ առաջին անգամ հանձնվեց Սթիվեն Հոքինգի մեդալը կյանքի ընթացքում ունեցած ձեռքբերումների համար (Lifetime Achievement Award): Մրցանակի արժանացավ Լուսնի վրա ոտք դրած երկրորդ մարդը՝ «Ապոլոն-11» առաքելության մասնակից Բազ Օլդրինը։

Հայերեն English Français Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում