Մշակույթ

«Արմենիա» փառատոնի շրջանակում հանդես կգա ջութակահար Ջուզեպպե Ջիբբոնին

1 րոպեի ընթերցում

«Արմենիա» փառատոնի շրջանակում հանդես կգա ջութակահար Ջուզեպպե Ջիբբոնին

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Խաչատրյան համերգասրահում սեպտեմբերի 6-ին ժամը 19։30-ին տեղի կունենա «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի հերթական համերգը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա ջութակահար Ջուզեպպե Ջիբբոնին։

Ծրագրում կհնչեն Ջոզեֆ Վելլայի «Rebbieha» սիմֆոնիկ պոեմը, Անատոլի Լյադովի Ութ ռուսական ժողովրդական երգեր նվագախմբի համար և Նիկոլո Պագանինի․ Ջութակի թիվ 1 կոնցերտը։ Համերգը կղեկավարի Սերգեյ Սմբատյանը։

Փառատոնը կազմակերպվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի (EUFSC) կողմից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում