Մշակույթ

Էդուարդ Միլիտոնյանը քուվեյթաբնակ գրող Կիրակոս Գույումճյանին պարգևատրել է «Գրական վաստակ» շքանշանով

1 րոպեի ընթերցում

Էդուարդ Միլիտոնյանը քուվեյթաբնակ գրող Կիրակոս Գույումճյանին  պարգևատրել է  «Գրական վաստակ» շքանշանով

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրողների միությունում տեղի է ունեցել քուվեյթաբնակ գրող, հասարակական գործիչ ու բարերար Կիրակոս Գույումճյանի պարգևատրումը «Գրական վաստակ» շքանշանով՝ հայ գրականությանը մատուցած ծառայությունների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը բարձր է գնահատել Գույումճյանի անցած ուղին և վաստակը՝ հայ գրականության և հայ հասարակական-գրական կյանքի մեջ՝ հատկանշելով նրա արաբերեն ստեղծագործությունները Հայաստանի, հայկական խնդիրների բարձրացման և տարածման առումով:

Կիրակոս Գույումճյանը, ով գրողների միություն էր եկել թոռնիկների հետ, շնորհակալություն է հայտնել պարգևի համար և հանձնառել իր նվիրվածությունը հայ գրականության, Հայաստանի և հայ ժողովրդի խնդիրների նկատմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում