Հրաչյա Սարգսյանը Գյումրիում մասնակցել է «Սիմֆոնիկ-Ռեինկարնացիա» համերգին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մշակութային մայրաքաղաքում անցկացվող Երևանի օրերի շրջանակում Գյումրիում կայացել է «Սիմֆոնիկ-Ռեինկարնացիա» մեծ համերգը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանր լրատվության վարչությունից, աննախադեպ համերգային ծրագիրը Վարդանանց հրապարակում մեկտեղել էր հազարավոր գյումրեցիների ու քաղաքի հյուրերի: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, ՀՀ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, նախարարներ, երկու քաղաքների ավագանու անդամներ ու աշխատակազմի ներկայացուցիչներ:

Քաղաքի ու երևանյան օրերին ուղղված ողջույնի իրենց ելույթներում պետական գործիչները հաշվետվության տեսքով ներկայացրել են համայնքում նախաձեռնված զարգացման ծրագրերը, նախանշել առաջիկա անելիքները:

Շնորհավորելով Գյումրու օրվա առթիվ` Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մասնավորապես նշել Է, որ յուրաքանչյուր հայ իր սրտում յուրահատուկ տեղ ունի Գյումրիի համար: «Գյումրին քաղաքային միջավայրի և համակեցության մեր մշակույթը ձևավորած և պահպանած քաղաքներից է. այստեղ, այս փողոցներով են քայլել մեր մեծանուն գրողներն ու երաժիշտները, գիտնականները, գյումրվա անգերազանցելի վարպետները, այս շենք-կոթողներում է զարգացել հայկական մշակույթն ու արվեստը, այստեղ են իրենց առաջին հաղթանակները կռել գյումրեցի դյուցազունները: Որպես քաղաքամայր Երևան համայնքի ղեկավար, որպես հայ, ինձ ոգևորում է գյումրեցու աշխատասիրությունը, սեփական ուժերի նկատմամբ հավատն ու արհավիրքներին դիմակայելու տոկունությունը, այն վերահաստատում է իմ անձնական հավատամքը. այո՛, մենք պետք է չընկրկենք ոչնչի առջև, կրկնակի եռանդով աշխատենք, մենք պետք է օրնիբուն զարգացնենք և շենացնենք մեր հայրենիքը՝ տուն առ տուն, փողոց առ փողոց, համայնք առ համայնք... Ինձ ուրախացնում է վեր հառնող Գյումրին, վերածնվող և օր օրի գեղեցկացող մեր սիրելի քաղաքը, և վստահեցնում եմ ձեզ, որ մայրաքաղաք Երևանը մշտապես լինելու է ձեր կողքին, և մեր համատեղ ջանքերի շնորհիվ շատ շուտով հաղթահարելու ենք բոլոր անլուծելի թվացող խնդիրները: Եվ թող որ այս միասնությունը հարատև լինի, մեր միասնականությունն ու սերը թող որ դառնա մեր ապագա խիզախումների, մեր բարեկեցիկ երկրի, մեր հաղթանակների առհավատչյան»,-ասել է քաղաքապետը:

Երաժշտական տարբեր նախապատվություններ ունեցող երկու խմբերի միաձուլումը մեծ ոգևորությամբ ընդունվեց հանդիսատեսի կողմից: Երգացանկը հագեցած էր` համեմված սիրված կատարումներով: Գյումրի քաղաքի սրտում ջերմության ու հույզերի պակաս չկար:

Համերգի վերջում Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Երևանի գործընկերոջը` տոնի անմիջական մասնակիցը դառնալու և Գյումրին այսչափ ջերմությամբ համակելու համար:

Հայերեն Español

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից