Պետք է լինենք միասնական, համախմբված եւ ուժեղ՝ հանուն սեփական հայրենիքի, պետականության, ժողովրդի ազատության ու անկախության պահպանման. Ալեն Սիմոնյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ շնորհավորանքի մեջ, մասնավորապես, ասված է.

«Հարգելի՛ պարոն Թովմասյան,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից Ձեզ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին եւ ամբողջ արցախահայությանն եմ հղում իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:

Աշխարհաքաղաքական տեկտոնական ցնցումներին, ներքին ու արտաքին սպառնալիքներին դիմագրավելու համար մենք, առավել քան երբեւէ, պետք է լինենք միասնական, համախմբված եւ ուժեղ՝ հանուն սեփական հայրենիքի, պետականության, ժողովրդի ազատության ու անկախության պահպանման:

Հավերժ փառք ու խոնարհում անկախության եւ պետականության պահպանման համար մարտնչած մեր քաջորդիներին, որոնք իրենց արյամբ են սրբագործել հայոց հողը:

Պարոն նախագահ, վերստին շնորհավորելով այս նվիրական տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, արգասաբեր աշխատանք, իսկ Արցախի արարող ժողովրդին՝ հարատեւ խաղաղություն եւ բարօրություն»:

Հայերեն English Español Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան