Պաշտոնական

Կրթական համակարգի կատարելագործումն օրվա հրամայականն է. Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Գիտելիքի և դպրության օրը

1 րոպեի ընթերցում

Կրթական համակարգի կատարելագործումն օրվա հրամայականն է. Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Գիտելիքի և դպրության օրը

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի' հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ: Գիտելիքի թարմացումն ու զարգացումը չի սկսվում եւ ավարտվում ուսումնական տարվա հետ: Այն չդադարող գործընթաց է, որի բոլոր օղակներն ունեն իրենց առաքելությունը:

Յուրաքանչյուր ուսումնական տարվա մեկնարկն իր հետ նոր սպասելիքներ, նոր ապրումներ ու հույսեր է բերում: Առաջին անգամ երեխային դպրոց ուղարկող ծնողի, բուհն ավարտող ուսանողի, բոլորովին նոր աշխարհում հայտնված անհանգիստ, տոնական հագուստի հետ չհամակերպվող աշակերտի եւ իր առաքելությունը պատվով կատարող ուսուցչի համար սեպտեմբերի 1-ը կարեւոր օր է: Գիտելիք փոխանցելու կարողությունը մեծ առաջադրանք է, որի լուծումից է կախված մեր վաղվա օրը:

Սիրելի' հայրենակիցներ, կրթական համակարգի կատարելագործումն օրվա հրամայականն է, ինչի արդյունքն ամուր պետությունն է` սրտացավ եւ հայրենանվեր քաղաքացիներով:

Բարի երթ եւ հաջող ուսումնական տարի եմ մաղթում աշակերտներին, ուսանողներին ու կրթական գործընթացի բոլոր պատասխանատուներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում