Ucom-ն առաջարկում է ձեռք բերել Xiaomi Redmi 10C-ն ամսական 2 000 դրամով եւ ստանալ նվերներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուսումնական տարվա մեկնարկին, մինչև հոկտեմբերի 15-ը «Յուքոմ» ընկերությունն առաջարկում է ձեռք բերելXiaomi Redmi 10Cսմարթֆոնը լավագույն պայմաններով՝ ամսական ընդամենը 2 000 դրամով և ստանալ 2 տարվա երաշխիք, անլար ականջակալ, գեղեցիկ հեռախոսահամար ուLevel Up 1700 փաթեթից1 ամիս անվճար օգտվելու հնարավորություն։ Ի դեպ, Level Up 1700 սակագնային պլանով բաժանորդներն առանց մեգաբայթեր սպառելու կարող են օգտվել Coursera, DuoLingo, Microsoft Teams, Google Classroom և Google Meet հավելվածներից։

Ucom-ում Xiaomi Redmi 10C-ն հնարավոր է ձեռք բերել ինչպես կանխիկ՝ 72 000 դրամով, այնպես էլ ապառիկի լավագույն պայմաններով՝ վճարելով 0% կանխավճար, 0% տոկոսադրույք և 0% սպասարկման վճար առաջին 12 ամսվա ընթացքում։

«Ուսումնական տարվա սկիզբն աշակերտների և ուսանողների համար նոր սմարթֆոն ձեռք բերելու ճիշտ ժամանակն է։ Xiaomi Redmi 10C սմարթֆոնը ոչ միայն անհավանական գնով կարելի է ձեռք բերել Ucom-ից, այլև բազմաթիվ նվերներ ստանալ Հայաստանի ամենաարագ ցանցում լավագույն փորձառությունը վայելելու և առցանց ուսումնական հավելվածներից, տեսանյութերից ու գրքերից առավելագույնը ստանալու համար», - նշել է «Յուքոմ» ընկերության կոմերցիոն տնօրենԱրինա Առուստամյանը։

Xiaomi Redmi 10C սմարթֆոնը ներկայացված է կանաչ, գրաֆիտե մոխրագույն և օվկիանոսի կապույտ գույներով, ունի մեծ՝ 6,71-դյույմանոց էկրան, 50 Մպ անհավանական որակ ապահովող հիմնական և 5 Մպ դիմային տեսախցիկներ։ 5000 մԱ/ժ մարտկոցը թույլ կտա ակտիվ շահագործել սմարթֆոնն ամբողջ օրվա ընթացքում՝ 11 ժամ խաղեր խաղալով, 19 ժամ տեսանյութեր դիտելով, 190 ժամ երաժշտություն լսելով կամ 29 ժամ կարդալով։ Իսկ անհրաժեշտության դեպքում սմարթֆոնը կարելի է շատ արագ վերալիցքավորել հաշված րոպեների ընթացքում։ Ավելին, սմարթֆոնն ունի նաև հիշողության ընդլայնման հնարավորություն մինչև 1 ՏԲ, ինչը թույլ կտա պահմպանել հիշարժան լուսանկարներն ու տեսանյութերը՝ չմտածելով հեռախոսում տեղի սահմանափակման մասին։

Հայերեն English Русский

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին