Օպերային թատրոնի հոբելյանական 90-րդ թատերաշրջանի մեկնարկը կտրվի Վանաձորում` «Անուշ» ներկայացմամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն իր հոբելյանական 90-րդ թատերաշրջանը կմեկնարկի Վանաձոր քաղաքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սեպտեմբերի 2-ին Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կներկայացվի Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան: Սեպտեմբերի 3-ին էլ Վանաձորի Շ. Ազնավուրի անվան մշակույթի պալատում կներկայացվի «Երեք սոպրանո» խորագրով համերգը, որի ընթացքում հնչելու են հայկական ժողովրդական սիրված մեղեդիներ` թատրոնի առաջատար մենակատարների կատարմամբ:

Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ասաց, որ յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրի համար Օպերայի և բալետի թատրոնի գոյությունը վկայություն է համաեվրոպական մշակութային իրողություններին հարաբերակից և եվրոպական մշակույթի այդ մեծ ընտանիքի անդամ լինելումասին: «90 տարիներ, հսկայական մշակութային ավանդ, ավանդույթներ: Երբ մենք խոսում ենք մշակութի ապակենտրոնացման մասին, ապա նման կարևորագույն կառույցի հոբելյանական թատերաշրջանի մեկնարկը մարզում ևս այդ ապակենտրոնացման կարևորագույն դրսևորումներից մեկն է»,-ասաց նա՝ հավելելով, որ նմանատիպ նախաձեռնություններով քաղաքի տրամադրությունն է փոխվում, և սա պիտի լինի հետևողական քաղաքականություն:

Ներկայացման երաժշտական ղեկավար և դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանի խոսքով` Վանաձորում թատերաշրջանի մեկնարկը տալու մտահաղացումը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանինն է: «Իրապես շատ կարևոր է շեշտել, որ թատերաշրջանը բացում ենք ոչ այն հարթակում, որտեղ արտիստները սովոր են: Դեկորները պետք է տեղափոխվեն և վստահ եմ, որ Վանաձորի մեր հանդիսատեսն ուրախ կլինի տեսնել լոռեցու ստեղծագործությունը»,- ասաց նա:

Դուրգարյանը նշեց, որ թատրոնի գրեթե ամբողջ կազմը պետք է լինի այնտեղ:

Թատրոնի 90-րդ հոբելյանական թատերաշրջանում սպասվում են նոր առաջնախաղեր և հետաքրքիր նախագծեր:

Հայերեն Español Русский

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից