Սպորտ

Պրեմիեր լիգայի առաջատարը 5-րդ տուրից հետո անփոփոխ է

2 րոպեի ընթերցում

Պրեմիեր լիգայի առաջատարը 5-րդ տուրից հետո անփոփոխ է

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի առաջատարը 5-րդ տուրից հետո անփոփոխ է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջնությունում ավարտվել են 5-րդ տուրի բոլոր խաղերը: Այս տուրում հաղթանակ են տոնել «Փյունիկը», «Լեռնային Արցախը», «Արարատ-Արմենիան», «Արարատը» և «Ալաշկերտը»:

Պրեմիեր լիգայի միանձնյա առաջատարը 5-րդ տուրից հետո «Ալաշկերտն» է, որն ունի 13 միավոր: Երկրորդ տեղում 10 միավորով «Վանն» է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Ուրարտուն» (9 միավոր): 7-ական միավոր ունեն «Արարատ-Արմենիան», «Լեռնային Արցախը» և «Արարատը»: «Փյունիկն»-ն իր ակտիվում ունի 6, «Շիրակը»`4, ԲԿՄԱ-ն 3, իսկ «Նոան» 1 միավոր:

Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի խաղերը կկայանան սեպտեմբերի 2-4-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում