Տնտեսություն

Իրանը դեպի Հայաստան էլեկտրահաղորդման նոր գիծ է գործարկել

1 րոպեի ընթերցում

Իրանը դեպի Հայաստան էլեկտրահաղորդման նոր գիծ է գործարկել

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում էլեկտրաէներգիայի հետ կապված ավելի քան 2000 նախագծերի շրջանակներում բացվել է դեպի Հայաստան էլեկտրահաղորդման նոր գիծ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իրանական «Irna» գործակալությունը:

Խերես(Jerez) -Մեղրի էլեկտրահաղորդման 90 կիլոմետրանոց գիծը կարող է 400 կիլովատ էլեկտրաէներգիայի արտահանել Հայաստան։

Նշվում է, որ Թավրիզի էլեկտրաէներգիայի բաշխման ընկերությունը եւ Արեւելյան Ադրբեջանի էլեկտրաէներգիայի բաշխման ընկերությունը բացել են ավելի քան 2000 նախագիծ, քանի որ Իրանում նշվում է Կառավարության շաբաթը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում