Հայաստանի հետ կապը օգոստոսի 30-ից կիրականացվի Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի տարածքով. Արցախի ԱԽ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ օգոստոսի 29-ին կայացել է Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, օրակարգում Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության հետ կապող նոր երթուղու շահագործմանը վերաբերող հարցերն էին:

Զեկույցներով հանդես են եկել Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:

Նշվել է, որ 2020 թ. -ի նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների ստորագրած հայտարարության 6-րդ կետի համաձայն նոր երթուղին պահպանելու է միջանցքային տրամաբանությունը: Երթուղին Գորիս- Ստեփանակերտ մայրուղուն ժամանակավորապես կապող մոտ 4,7 կմ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են:

Նիստի մասնակիցներն իրենց ելույթներում ընդգծել են նոր ճանապարհի անվտանգային հարցերի ու քաղաքաշինական նորմերի հետ կապված անհրաժեշտ երաշխիքների ապահովումը և այդ ուղղությամբ պետական համապատասխան կառույցների ու Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության փոխգործակցված աշխատանքի կարևորությունը:

Շահագրգիռ քննարկման արդյունքում Անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից Հայաստանի Հանրապետության հետ հաղորդակցությունն իրականացնել նոր երթուղով՝ Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի տարածքով:

Հայերեն English Español Français Русский Türkçe

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն առաջիկայում կհանդիպեն

Մեծ Բրիտանիան մերժում է Իսրայելի «վնասակար» պատասխանը Արևմտյան ափի բնակավայրերի դեմ պատժամիջոցներին

Մարիա Կարապետյանն ընտրվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Գուտերեշն Իսրայելին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունը Լիբանանի հարավում

Երևանում նոր կառուցապատումների համար սահմանվել են ավելի խիստ քաղաքաշինական կանոններ. Տիգրան Ավինյան

Հանրային տրանսպորտին առաջնահերթություն տալը ենթադրում է նոր առանձնացված գծեր և ավտոմեքենաների սահմանափակումներ. Ավինյան

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի ծրագրի կառավարման ընկերությունների նախնական ցանկն արդեն կա. Ավինյան

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը դիտարկել է հանրային ծառայողների համար իրականացվող բնակարանաշինական ծրագրի ընթացքը

Ռուբինյանն ու Ֆերրանտին ընդգծել են, որ Հայաստան-Իտալիա հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա

Հայաստանում ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր