Սպորտ

Շախմատի ԵԱ-ի 7-րդ տուրում հաղթանակ է տոնել միայն Էլինա Դանիելյանը

1 րոպեի ընթերցում

Շախմատի ԵԱ-ի 7-րդ տուրում հաղթանակ է տոնել միայն Էլինա Դանիելյանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունում կայացել են 7-րդ տուրի պարտիաները: Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ է տոնել միայն Էլինա Դանիելյանը: Իրենց պարտիաները ոչ-ոքի են ավարտել Մարիա Գևորգյանը, Աննա Սարգսյանը և Լիլիթ Մկրտչյանը: Պարտություն են կրել Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը:

Այժմ Մարիա Գևորգյանն ունի 5,5 միավոր և առաջատարին զիջում է կես միավորով: 5-ական միավոր ունեն Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը:

Եվրոպայի անհատական առաջնությանն այս տարի մասնակցում են 125 շախմատիստուհիներ: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 11 տուրից: Առաջնությունը մեկնարկել է օգոստոսի 20-ին և կեզրափակվի 31-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում