Տնտեսություն

Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերին Հայաստանում

1 րոպեի ընթերցում

Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերին Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների կառավարությունների ղեկավարներն օգոստոսի 26-ին Չոլպոն Աթայում կայացած հանդիպմանը պայմանավորվել են Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել հոկտեմբերին Հայաստանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Մասնավորապես, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչն առաջարկել Է նիստն անցկացնել դեկտեմբերի 1 - 2-ը: Դրան ի պատասխան, ՌԴ-ի վարչապետ Միխայիլ Միշուստինը նշել Է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ առաջարկելէ հաջորդ նիստն անցկացնել հոկտեմբերի 20-21-ը: «Ինձ թվացել է, որ մենք դրա շուրջ համաձայնություն ունեինք»,- ասել Է Ռուսաստանի նախարարների կաբինետի ղեկավարը:

Դրանից հետո վարչապետները մեկ անգամ եւս քննարկել են հաջորդ հանդիպման անցկացման ժամկետը եւ կոլեկտիվ կերպով որոշել, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կկայանա հոկտեմբերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում