Հայաստանը պատրաստ է երկխոսության ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկա ձևավորելու շուրջ. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը կարևոր նշանակություն է տալիս Եվրասիական տնտեսական միությունում գազի ընդհանուր շուկա ձևավորելուն և պատրաստ է կառուցողական երկխոսության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում ունեցած ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետությունը կարևոր նշանակություն է տալիս Եվրասիական տնտեսական միությունում գազի ընդհանուր շուկայի ձևավորմանը և պատրաստ է կառուցողական երկխոսության չկարգավորված հարցերի շուրջ կոնսենսուսի հասնելու համար: Ապրանքների և ծառայությունների լիարժեք միասնական շուկա ձևավորելու տեսակետից կարևոր ենք համարում տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտի ինտեգրացիան»,- ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետի խոսքով՝ ճիշտ մոտեցման դեպքում տրանսպորտային-լոգիստիկ արդյունաբերությունը կարող է դառնալ Եվրասիական տնտեսական միության զարգացումն առաջ մղողներից մեկը և Միության մրցունակ առավելությունը՝ ստեղծելով բարենպաստ կազմակերպա-տնտեսական պայմաններ տրանզիտային փոխադրումների համար: «Եվրասիական տնտեսական միության տրանսպորտային-լոգիստիկ կոմպլեքսը ձևավորելու համար անհրաժեշտ է տնտեսական քաղաքականության ներդաշնակեցում ազգային և անդրազգային մակարդակներում, ինչպես նաև ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի նախագծման և շահագործման մոտեցումների ամբողջականության ապահովում»,-նշել է ՀՀ վարչապետը:

Հայերեն English Español Русский Türkçe

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ