Մշակույթ

«Ձյունե թագուհին» սառցե շոուի դերասանները հետաքրքիր ու խոստումնալից ներկայացում են խոստանում

1 րոպեի ընթերցում

«Ձյունե թագուհին» սառցե շոուի դերասանները հետաքրքիր ու խոստումնալից ներկայացում են խոստանում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում օգոստոսի 26-ին և 27-ին կներկայացվի «Ձյունե թագուհին» սառցե շոուն: Մարզադպրոցում այժմ նախապատրաստական վերջին աշխատանքներն են տարվում: Դերերում համաշխարհային ճանաչում ունեցող գեղասահորդներ են՝ տարբեր երկրներից, նաև մարզիկներ՝ Հայաստանից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գեղասահքի դպրոցի մարզիչ Էլեն Համբարձումյանը, ով ներկայացման մեջ հանդես է գալու երեք կերպարներում, նշեց, որ հատուկ բեմադրության համար երաժշտություն է գրվել, որը օգնում է դերասաններին ներխուժել հեքիաթ։ «Ամենը ստեղծված է, որ մեր հանդիսատեսը իրեն զգա հեքիաթում։ Նմանատիպ միջոցառումները գեղասահքն ավելի մասսայական են դարձնում»,- ասաց նա՝ հավելելով, որ ներկայացումը կհետաքրքրի և´ մեծերին, և´ փոքրերին։

Սպորտի միջազգային վարպետ Սլավիկ Հայրապետյանն ընդգծեց, որ նման շոուներին մասնակցելը փորձի ձեռքբերում, նոր հմտություններ է տալիս։ «Գեղասահքը ոչ միայն սպորտ է, այլև արվեստ։ Այս բեմադրության մեջ բոլորս իրար օգնում ենք, մեր տարիների փորձը փոխանցում պատանի գեղասահորդներին »,-հավելեց նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում