Պաշտոնական

Ալեն Սիմոնյանը «Քաղաքական գործչի կերպարը» թեմայով դաս-հանդիպում է ունեցել աշակերտների հետ

2 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը «Քաղաքական գործչի կերպարը» թեմայով դաս-հանդիպում է ունեցել աշակերտների հետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 23-ին «Քաղաքական գործչի կերպարը» թեմայով դաս-հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրին մասնակցող աշակերտների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԺ-ից, ինտերակտիվ միջավայրում անցկացված դասի ընթացքում Ալեն Սիմոնյանն անդրադարձել է հայտնի քաղաքական գործիչներին բնորոշ եւ դրական գնահատականի արժանացած ու մերժելի դասագրքային եւ իրական օրինակների: Մասնագիտական կողմնորոշմանն առնչվող հարցերի շուրջ զրուցելիս` աշակերտներից շատերը նախընտրելի են համարել հետագայում իրավաբանի, տնտեսագետի եւ քաղաքագետի մասնագիտությունները: Նրանց բազում հարցերի պատասխանի առանցքը հիմնականում դպրոցական տարիներին հնարավորինս շատ գիտելիքներ վերցնելն էր, ինչը մարդ եւ մասնագետ ձեւավորելու հարցում մեծ դեր ունի:

Աշակերտների խնդրանքով՝ ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է քաղաքական բանավեճ վարելու գրագետ մոտեցումներին եւ վերջին տարիների քաղաքական մտքի հանրահայտ բանավեճերի հաջողված եւ տապալված օրինակներին:

Խոսելով քաղաքական դաշտում հիշվող կերպարների ընդհանրական գծերից` աշակերտներն իրենց համակրանքն են հայտնել քաղաքացիների համար հասկանալի լեզվով արտահայտվող եւ թեւավոր ու պատկերավոր խոսք ունեցող քաղաքական գործիչների օգտին:

Աշակերտներն Ալեն Սիմոնյանից խորհուրդներ են հարցրել նաեւ գրքերի ընտրության հարցում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում