Հասարակական

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետը ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է ծառայողների վերապատրաստման հարցեր

1 րոպեի ընթերցում

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետը ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է ծառայողների վերապատրաստման հարցեր

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության (ՔՈԳՎ) պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանն oգոստոսի 22-ին ընդունել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի տարածաշրջանային իրավական կցորդ Հեդեր Բերգեյին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածաշրջանային անվտանգության ծառայության պետի հետաքննությունների գծով տեղակալ Ջեյմի Անդրելիին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածաշրջանային անվտանգության ծառայության քրեական կեղծիքների գծով հետաքննիչ Տիգրան Պետրոսյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, կարևորելով ԱՄՆ իրավապահ ծառայությունների կողմից առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման և հետախուզվողների հայտնաբերման ուղղությամբ տարվող աշխատանքներում օպերատիվ և բազմակողմանի փոխհամագործակցությունը՝ Վարդան Վարդանյանը շնորհակալություն է հայտնեց վերջին շրջանում ցուցաբերած օժանդակության համար։ Նա նշել է նաև, որ Հայաստանի ոստիկանությունը մշտապես պատրաստ է հանցագործությունների դեմ պայքարում ակտիվ համագործակցության:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՔՈԳՎ ծառայողների վերապատրաստման և համագործակցությանը վերաբերող այլ հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում