Պատանի բռնցքամարտիկները 6 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ բռնցքամարտիկները 6 մեդալ են նվաճել Թուրքիայում անցկացված Եվրոպայի պատանիների առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Էրզրումում տեղի ունեցած առաջնությունում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել են Համեստ Աֆրիկյանը (42 կգ) ու Սամվել Սիրամարգյանը (66 կգ)։ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալներն էլ նվաճել են Վահրամ Դովլաթբեկյանը (40 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Ալեն Ստեփանյանը (57 կգ) և Հայկ Ղահրամանյանը (75 կգ)։

«Հայկական բռնցքամարտը պատմություն է կերտում։ Առաջին անգամ՝ ի պատիվ հայ բռնցքամարտիկների, Թուրքիայում հնչում է հայոց հիմնը։ Վստահ եմ՝ մեր թիմը կարող էր ավելին անել, բայց, հասկանալով՝ որ երկրում ենք ու որքան էին խանգարում ավելորդ էմոցիաներն ու լարվածությունը, այս արդյունքն էլ գոհացնող է։ Այս պատանիներին մեծ ապագա է սպասվում»,- այսպես է մեկնաբանել հայ բռնցքամարտիկների ելույթները Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը։

Եվրոպայի կրտսեր տարիքի պատանիների առաջնությոնում Հայաստանը ներկայացրել է 15 տղա և 5 աղջիկ:

Հայերեն Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը