Բեռնատարների վարորդները փակել են Երևան-Մեղրի ճանապարհի երթևեկելի գոտիներից մեկը. պատճառը բեռնատարների կշռման գործընթացն է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռնատարների վարորդները փակել են Երևան-Մեղրի ճանապարհի երթևեկելի գոտիներից մեկը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանն ասաց,որ պատճառը բեռնատարների կշռման գործընթացն է, քանի որ վերջին մեկ ամսում տեսչական մարմնի կողմից ճանապարհներին կշեռքներ են տեղադրված և Հայաստան մտնող բեռնատարները պարտադիր կշռվում են:

«Այդ գործընթացը բեռնատարների վարորդների մոտ դժգոհություն է առաջացրել, քանի որ բեռնատարների հիմնական մասը գերբեռնված են, իսկ գերբեռնված բեռնատարները տուգանվում են տեսչական մարմնի կողմից՝ 200 հազար դրամի չափով: Իրենք պահանջում են փոխել կշռման համակարգն, ինչպես նաև թույլատրելի չափը 26 տոննայից դարձնել 28 տոննա: Սակայն սահմանված նորմեր կան, և դրանց խախտումն առաջացնում է նաև պատասխանատվություն»,-ասաց Սոնա Հարությունյանը:

Խոսնակն ընդգծեց, որ Կառավարության և անձամբ վարչապետի կողմից խիստ հանձնարարական կա հետևել այդ նորմերի պահպանմանը:

Հայերեն English Русский

Փաշինյանը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու COP31 համաժողովին

Դավիթ Խուդաթյանի ճեպազրույցը

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամ

Կուբան հայտարարել է, որ իր համար նախատեսված շուրջ 7 հազար բեռնարկղ ԱՄՆ-ի պատճառով արգելափակված է

Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման, սոցիալական աջակցության և զբաղվածության ծրագրերում նախատեսվում են փոփոխություններ

Կոռուպցիայից զերծ պետության տեսլականը մեզ համար բացարձակապես առաջնահերթություն է․վարչապետ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը խոսել է Մարտի 1-ի գործի ընթացքի մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի նոր համալիրի կառուցման շուրջ համաձայնություն է ձեռք բերվել. Փաշինյան

Շրջակա միջավայրի նախարարության բյուջեն 2027-ին կնվազի 2.5 մլրդ դրամով

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բյուջեն 2027-ին կավելանա 37 մլրդ դրամով