Քաղաքականություն

Բրյուսելում կայացել է ՀՀ ԱԽ քարտուղարի և Ադրբեջանի նախագահի օգնականի հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Բրյուսելում կայացել է ՀՀ ԱԽ քարտուղարի և Ադրբեջանի նախագահի օգնականի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Թվիթերի իր պաշտոնական էջում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«Բրյուսելում լավ և առարկայական քննարկումներ ունեցանք Հիքմեթ Հաջիևի և Արմեն Գրիգորյանի հետ` հայ-ադրբեջանական հարաբերությունների և այդ հարցում ԵՄ մասնակցության շուրջ»,- գրել է նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում