Հասարակական

Հայաստանում ճանապարհաշինարարական ընկերությունները լրջորեն ծանրաբեռնված են․ վարչապետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ճանապարհաշինարարական ընկերությունները պետական պատվերը իրականացնելու խնդիր ունեն։ Վարչապետն այդ խնդիրը կապեց պետական գնումների համակարգի հետ։

«Երբ նախորդ անգամ քննարկում էինք պետական գնումների հետ կապված համակարգի բարեփոխումների թեման, գաղափար հնչեց, որ որպես գործոն հաշվի առնվի տվյալ փուլում ճանապարհաշինարարական ընկերությունների ծանրաբեռնվածությունը։ Ցավոք, որոշ տեղերում նկատում ենք իրավիճակ, երբ ընկերությունները ինքնամոռաց մրցույթների են մասնակցում, հաղթում են, հետո ժամկետների առումով պետական պատվեր իրականացնելու խնդիր են ունենում։ Իհարկե, եթե ժամկետում չհասցնի, մենք մեխանիզմներ ունենք՝ սև ցուցակ, բանկային երաշխիք, տուգանք, բայց դա մեզ չի մխիթարում։ Մեզ պետք չէ բանկային երաշխիքը հետ քաշել կամ տուգանել, մեզ ճանապարհն է պետք։ Նման դեպքերը պետք է հստակ վերլուծել և հասկանալ, թե ինչ է տեղի ունենում, որովհետև տարօրինակ է։ Ընդ որում, մրցույթը հայտարարվում է հստակ ժամկետով, ընկերությունները մրցույթը հաղթում են առանց խոչընդոտի, բայց մեր խնդիրն է, որ նախատեսված ժամանակում ճանապարհները պատշաճ որակով հանձնեն մեզ։ Սա խնդիր է, գնումների համակարգի հետ է կապված»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ այսօր շինարարական բում է Հայաստանում, ճանապարհաշինարարական ընկերությունները շատ լրջորեն ծանրաբեռնված են։

«Մտավախություն ունենք, որ էլի ինչ-որ ընկերություն պատվերը հաղթելու է և պատվերը չի իրականացվելու, որովհետև տեսնում ենք, թե ինչքան են ծանրաբեռնված։ Այս խնդրի շուրջ պետք է մտածենք և ինչ-որ մի բան անենք»,- ընդգծեց Փաշինյանը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն իր հերթին նշեց, որ մի քանի փոփոխություններ են փորձում կատարել գնումների գործընթացի մասով։

«Այն ընկերությունները, որոնք մրցույթի արժեքից բավականին շատ խնայողություն են տալիս, կարծում ենք, որ պետք է կրկնակի հսկողություն սահմանել և հասկանալ, թե ինչի հաշվին են նրանք կարողանում այդքան ցածր արժեքով որակյալ աշխատանք իրականացնել։ Մյուս խնդիրն այն է, որ այն, ինչ կառավարությունը ցանկանում է անել, մեր երկրի շինարարական ընկերությունների հզորությունը չի բավարարում դրանք կյանքի կոչելու համար։ Նախորդ տար 33 միլիարդ դրամ հատկացվել էր հիմնանորոգումներին, իսկ մեր շինարարները կարողացան 21 միլիարդ դրամի աշխատանք իրականացնել։ Այս տարի արդեն 60 միլիարդ դրամ ենք հատկացրել, այսինքն՝ երեք անգամ ավելի, բայց այս 60 միլիարդ դրամը հատկացնելուց առաջ թե Կառավարության ծրագրերով, թե գրավոր, թե բանավոր տեղեկացրել են, որ մենք 500 կմ ճանապարհ ենք կառուցում և դա ենթադրում է, որ մեր շինարարները պետք է անընդհատ իրենց հզորությունները մեծացնեն»,- ասաց Սանոսյանը։

Հայերեն English

Լիբանանահայերը Հայոց ցեղասպանության տարելիցին հիշատակի միջոցառում են կազմակերպել

Թուրքիայի՝ արյան մեջ թաթախված անցյալը չի կարող ջնջվել. ԵԽ պատգամավորի անդրադարձը՝ Հայոց ցեղասպանության տարելիցին

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Նատալի Լուազոն քննադատել է Կայա Կալասին Ադրբեջան այցելելու պլանների համար

Հայոց ցեղասպանութայն զոհերի հիշատակի և ոգեկոչման միջոցառումներ՝ Շիրակի մարզում

Հզոր հայրենիք կերտելու պատգամով. մաեստրոն հարգանքի տուրք մատուցեց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության դատապարտումը չպիտի սահմանափակվի սոսկ հուշարձանների մոտ համախմբումով. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Բրյուսելը պետք է շարունակի կանգնել պատմական ճշմարտության կողքին և պայքարել ժխտողականության ցանկացած դրսևորման դեմ. Դավիդ Վեյցման

Ոգեկոչման ազգային օրը հիշենք Հայոց ցեղասպանության բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Էմանուել Մակրոն

Հպարտ եմ, որ Կանադան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. դեսպան Էնդրյու Թըրներ