Մշակույթ

Մեծ պատիվ ու պատասխանատվություն է շարունակել հորս մարդասիրական առաքելությունը հիմնադրամի միջոցով. Նիկոլա Ազնավուրը նշում է տարեդարձը

1 րոպեի ընթերցում

Մեծ պատիվ ու պատասխանատվություն է շարունակել հորս մարդասիրական առաքելությունը հիմնադրամի միջոցով. Նիկոլա Ազնավուրը նշում է տարեդարձը

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի որդի, «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրն օգոստոսի 5-ին նշում է 45-ամյակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ազնավուր» հիմնադրամը շնորհավորել է նրան՝՝ մեջբերելով Նիկոլա Ազնավուրի՝ Շառլ Ազնավուրի մասին խոսքերը.

«Հայրս երբեք խորհուրդներ չի տվել՝ նույնիսկ իր երեխաներին։ Նա սովորեցնում էր օրինակով։ Հենց օրինակով էլ նա մեզ է փոխանցել եռանդուն աշխատանքի կարևորությունը։ Հորս կյանքում առանցքային նշանակություն ուներ մարդկանց հետ իր ունեցածը կիսելու և ապրումակցելու կարողությունը, ահա թե ինչու էր նա ցանկանում «Ազնավուր» հիմնադրամի շուրջ միավորված տեսնել նրանց, ովքեր ևս կրում են այդ արժեքները։ Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է կարողանալ շարունակել նրա մարդասիրական առաքելությունը հիմնադրամի միջոցով»։

Հիմնադրամը Նիկոլա Ազնավուրին շնորհակալություն է հայտնել նվիրումի և կատարած մեծ աշխատանքի համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում