Կորեացի փորձագետի տեղեկություններով Կորեան առաջիկայում նախատեսում է դեսպանատուն բացել Հայաստանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի Հանյանգ համալսարանի պրոֆեսոր, Ասիա-Խաղաղօվկիանոսյան հետազոտական կենտրոնի տնօրեն Գու Հո Էոմը տեղեկություններ ունի, որ Կորեան պլանավորում է դեսպանատուն բացել Հայաստանում:

Կորեացի փորձագետն այս մասին հայտնեց Կորեայի մշակույթի և տեղեկատվության ծառայության կազմակերպած մեդիատուրի շրջանակներում «Արմենպրես»-ի հետ զրույցում:

«Այս պահին Հայաստանի և Կորեայի Հանրապետության միջև ակտիվ կապեր չկան: Կորեան Հայաստանում դեսպանատուն չունի, սակայն պլաններում կա Հայաստանում դեսպանատան բացումը»,- ասաց փորձագետը, ով զբաղվում է Ռուսաստանի ու Եվրասիայի տարածաշրջանի հետազոտական աշխատանքով:

Նա ընդգծեց, որ այս պահին հստակ որոշում կա Վրաստանում դեսպանատուն բացելու մասին, պլաններում կա նաև Հայաստանում դեսպանատան բացումը, սակայն հստակ ժամկետներ դեռևս չկան:

Անդրադառնալով Հայաստանի և Կորեայի միջև համագործակցության հեռանկարներին՝ Գու Հո Էոմն ընդգծեց, որ Հայաստանում իրականացվում է արդյունաբերության մոդեռնիզացիայի և թվային տրանսֆորմացիայի քաղաքականություն՝ շեշտելով, որ այդ ոլորտներում Կորեան հարուստ փորձ ունի: «Կարծում եմ, որ մենք կարող ենք լուրջ ներդրում ունենալ Հայաստանում նշված ոլորտները զարգացնելու գործում»,- ասաց փորձագետը` կարծիք հայտնելով, որ Հայաստանը զարգացման մեծ ներուժ ունեցող երկիր է:

Գու Հո Էոմն ընդգծեց այն հանգամանքը, որ Հայաստանը վարում է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն՝ պահպանելով սերտ հարաբերությունները Ռուսաստանի հետ, միևնույն ժամանակ արդյունավետ համագործակցություն հաստատելով Եվրոպական Միության, ԱՄՆ-ի, Չինաստանի հետ: Այս համատեքստում, ըստ փորձագետի, Կորեան ու Հայաստանը ևս կարող են արդյունավետ համագործակցություն հաստատել տարբեր ուղղություններով:

Նա շեշտեց, որ Հայաստանը հարուստ պատմություն ու մշակույթ ունեցող երկիր է: «Ես շատ հայ ծանոթներ ունեմ Մոսկվայում: Շատ հայերի հանդիպել եմ նաև ԱՄՆ-ում: Նրանք բոլորը խելացի ու աշխատասեր մարդիկ են»,-եզրափակեց նա:

Լուսանկարները PENTA PRESS-ի

Հայերեն English Русский Türkçe

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել՝ 8-րդը երեք օրվա ընթացքում

Գավառ համայնքի նիստերն արդեն իրականացվում են թվայնացված եղանակով

Շիրակի մարզի Հովտուն գյուղում այրվել են անասնագոմերից մեկի տանիքի մի մասը և 2500 հակ անասնակեր

Վան Ին խոսել է Ուկրաինայի կարգավորման գործընթացի մասին

Մոզամբիկում ցուցարարներին ցրելու համար օգտագործվել են մարտական ​փամփուշտներ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Իսպանիայի նախարարների խորհրդի արտաքին և գլոբալ հարաբերությունների գծով պետքարտուղարի հետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակն աջակցել է Պուտինի և Թրամփի զրույցին

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Լոռու մարզերում

Ֆոն դեր Լեյենը բացահայտել է մինչև 2030 թվականը ԵՄ-ի վերազինման պլանները