Սպորտ

Շախմատի կանանց ընտրանին ոչ մի հնարավորություն չտվեց Իռլանդիային. Օլիմպիադա

1 րոպեի ընթերցում

Շախմատի կանանց ընտրանին ոչ մի հնարավորություն չտվեց Իռլանդիային. Օլիմպիադա

ԵՐԵՎԱՆ,1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց ընտրանին հաղթանակ տոնեց Համաշխարհային Օլիմպիադայի 4-րդ տուրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հնդկական Չենայ քաղաքում ընթացող Համաշխարհային Օլիմպիադայի 4-րդ տուրում Զավեն Անդրիասյանի գլխավորած թիմը մրցեց Իռլանդիայի ընտրանուն դեմ և բացարձակ հաղթանակ տոնեց` 4:0: Հաղթանակներ տոնեցին Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը:

Մինչ այս ազգային թիմը երկու հաղթանակ էր տոնել(Բոտսվանա և Նորվեգիա)և զիջել էր Էստոնիային: Շախմատի Համաշխարհային Օլիմպիադան այս տարի անցկացվում է Հնդկաստանի Չենայ քաղաքում՝ հուլիսի29-ից օգոստոսի10-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում