Հասարակական

«Cyprus Airways»-ը ծրագրում է թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան

1 րոպեի ընթերցում

«Cyprus Airways»-ը ծրագրում է թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Cyprus Airways»-ը հայտարարել է դեպի Երևան չվերթներ իրականացնելու իր ծրագրերի մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Routesonline-ը տեղեկացնում է, որ Լառնակայից դեպի Երևանի Զվարթնոց օդանավակայան թռիչք կիրականացվի շաբաթական երկու անգամ՝ Airbus A320 օդանավով։ Չնայած ավիաընկերությունը չի հաստատել մեկնարկի ամսաթիվը, սակայն հայտնել է, որ թռիչքները կլինեն սեզոնային:

Հունական «Aegean Airlines»-ն էլ առաջարկում է թռիչք Լառնակայի ու Երևանի միջև՝ Հունաստանում մեկ կանգառի հնարավորությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում