Հասարակական

ԿԳՄՍՆ-ում քննարկել են «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարին առնչվող հարցեր

4 րոպեի ընթերցում

ԿԳՄՍՆ-ում քննարկել են «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողականլողի մրցաշարի կազմակերպման հանձնաժողովիանդամները խորհրդակցություն են անցկացրելԿԳՄՍնախարարությունում՝քննարկելու մրցաշարի անցկացմանն առնչվողհարցերը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի ու տեղեկատվության վարչությունից:

Խորհրդակցությանը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Կարեն Գիլոյանը, մասնակցել են ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գեորգի Այվազյանը, Հայաստանի լողի ֆեդերացիայի նախագահ Հովսեփ Մեսրոպյանը, ինչպես նաև շահագրգիռ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Մրցաշարի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Մրցաշարըկանցկացվի 2022թվականիօգոստոսի23-ին, Սևանա լճում՝ ՀՀ Գեղարքունիքիմարզի Շողակաթ համայնքին հարակից լողափնյա տարածքում:

Մրցաշարի մասնակիցները մրցավայր կտեղափոխվեն ավտոբուսներով: Մրցաշարի ընթացքում կաշխատեն շտապօգնության մեքենաներ, կգործի նաև բուժկետ՝ անհրաժեշտության դեպքում առաջին բուժօգնությունն ապահովելու նպատակով:

Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև մրցաշարի ամբողջ ընթացքում Սևանա լճում ջրափրկարարների և մոտորանավակների առկայության անհրաժեշտությունը: Հանձնաժողովի անդամները պայմանավորվել են առաջիկա օրերին ՀՀ Գեղարքունիքիմարզի Շողակաթ համայնքին հարակից լողափնյատարածք այցելելու և տեղում ուսումնասիրություններ կատարելու վերաբերյալ, որին կմասնակցի նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչը: ԱԻՆ մասնագետներն ուսումնասիրություններ պետք է կատարեն նաև Սևանա լճի հատակում:

Ոստիկանության գնդապետ Գեորգի Այվազյանը հավաստիացրել է, որ անվտանգության ապահովման հետ կապված որևէ խնդիր չի լինի. ամեն ինչ կարվի մրցաշարը հավուր պատշաճի անցկացնելու համար:

Կարևորվել է նաև հեռարձակման ապահովման հարցը: Կազմակերպչական հարցերով զբաղվող ընկերության ներկայացուցիչն ընդգծել է՝ այդ և կազմակերպչական մյուս հարցերով աշխատանքները սահուն են ընթանում:

Հիշեցնենք՝ ավելի վաղ փոփոխություն էր տեղի ունեցել նաև մրցաշարի հաղթողների պարգևատրման կարգում: Ըստ այդմ՝ դրամական մրցանակներ են նախատեսված 1-ից 10-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցների համար:

Դրամական պարգևներ երկու տարիքային խմբերի 1-ից 10-րդ տեղեր գրաված մասնակիցներին՝

1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,

2-րդ տեղ՝ 600.000 ՀՀ դրամ,

3-րդ տեղ՝ 400.000 ՀՀ դրամ,

4-րդ տեղ՝ 150.000 ՀՀ դրամ,

5-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,

6-10-րդ տեղերը՝ 75.000 ՀՀ դրամ:

Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն, ծախսերը կատարվում են ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին:

Մրցաշարըկանցկացվիերկուտարիքայինխմբով`

1-ինտարիքայինխումբ՝18-ից 35 տարեկան (1987-2004 թթ.) կանայք, 18-ից 40 տարեկան (1982-2004 թթ.) տղամարդիկ,

2-րդտարիքայինխումբ՝36 տարեկանից (1986 թ. ծնված) բարձր տարիքի կանայք, 41 տարեկանից (1981 թ. ծնված) բարձր տարիքի տղամարդիկ:

Կանայք կմրցեն 1000 մետր, իսկ տղամարդիկ՝ 1500 մետր լողատարածություններում:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում