Տնտեսություն

Քննարկվում է Լեհաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցչության ստեղծման հնարավորությունը

1 րոպեի ընթերցում

Քննարկվում է Լեհաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցչության ստեղծման հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին՝ տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ զրուցակիցներն անդրադարձել են առևտրի ոլորտում փոխգործակցության ակտիվացմանը, ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը, ինչպես նաև այս ուղղությամբ երկկողմ ցուցանիշների բարելավմանը։

Հանդիպման ընթացքում Արմեն Արզումանյանն առաջարկել է դիտարկել Լեհաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցչության ստեղծման հնարավորությունը։

Քննարկվել են նաև մինչև տարեվերջ հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացմանն առնչվող հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում