«Փյունիկ»-ը նվազագույն հաշվով պարտվեց «Դյուդելանժ»-ին
1 րոպեի ընթերցում
![«Փյունիկ»-ը նվազագույն հաշվով պարտվեց «Դյուդելանժ»-ին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/07/1088610.jpg)
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի «Փյունիկ»-ը Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի շրջանակներում սեփական հարկի տակ ընդունել էր Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժ»-ին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Փյունիկ»-ը տնային խաղում նվազագույն հաշվով զիջեց մրցակցին։
Սռաջին խաղակեսում թիմերից որևէ մեկին հաշիվը բացեկ չհաջողվեց։
72-րդ րոպեին «Դյուդելանժ»-ն, ի վերջո, կարողացավ բացել հաշիվը ու խաղը հաղթական ավարտի հասցնել։ Հյուրերի կազմում 11 մետրանոց հարվածից աչքի ընկավ Հաջին։
Խաղի մնացած ժամանակահատվածում «Փյունիկ»-ը չկարողացավ փրկել խաղը։
Պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 26-ին։