Հատիսի գագաթին հողային աշխատանքները կասեցնելու համար ԿԳՄՍ նախարարությունը դիմել է ոստիկանություն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԳՄՍ նախարարությունը դիմել է ոստիկանություն` Հատիս լեռան գագաթին իրականացվող հողային աշխատանքները կասեցնելու նպատակով։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց նախարարության մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը։

«Դիմել ենք, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետում միջոցներ ձեռնարկվեն Հատիսի գագաթին հողային աշխատանքները կասեցնելու, եզրակացությունը ուսումնասիրելու և օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար»,- նշեց Մելիքբեկյանը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի հիմնարկեքը Հատիս լեռան գագաթին տեղի ունեցավ հուլիսի 9-ին։

Հայ առաքելական եկեղեցին դեմ է արտահայտվել արձանի տեղադրմանը: Օրեր առաջ կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ստացել են փաստաթղթերը և դրական են գնահատում արձանի տեղադրումը: Փաշինյանի խոսքով՝ այն կխթանի զբոսաշրջությունը:

Հայերեն

Ընտանեկան բռնության դեմ պայքարը չի կարող սահմանափակվել կոնկրետ օրով. ՀՀ ՆԳ նախարար

Դմիտրի Գունկոն նշանակվել է «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ

ՀՀ վարչապետի օգնական նշանակված Արամ Ասրյանը մագիստրոսի աստիճան ստացել է Օքսֆորդի համալսարանում

Իսպանիայի թագավորը կայցելի միգրացիոն ճգնաժամից տուժած Սեուտա. EFE

Շվեյցարիան 2026 թվականին կորցրել է սառցադաշտերի ավելի քան 5 տոկոսը

Ադրբեջանում 91 մարդ թունավորվել է հարսանեկան արարողության ժամանակ

Մոդուլային ատոմակայանը կարող է չբավականացնել Հայաստանի կարիքներին. Փաշինյան

ԵՄ-ն դադարեցրել է Սիեռա Լեոնին ֆինանսական օգնության տրամադրումը՝ հանցագործին արտահանձնելուց հրաժարվելու համար

Փաշինյանը Եկեղեցու շուրջ իրավիճակի հանգուցալուծման համար օրենսդրական փոփոխությունների կարիք է տեսնում

Փաշինյանը կիսում է ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցում արձանագրված մտահոգությունները