Տնտեսություն

Իրանից Հայաստան արտահանումը 3 ամսում աճել է 21 տոկոսով

1 րոպեի ընթերցում

Իրանից Հայաստան արտահանումը 3 ամսում աճել է 21 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանից Հայաստան արտահանումն այս տարի 3 ամսում՝ մարտի 21-ից հունիսի 21-ը, աճել է 21 տոկոսով (իրանական օրացույցային տարվա առաջին եռամսյակ):

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է Tehran Times-ը, այս մասին հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային վարչության խոսնակ Ռուհոլլահ Լաթիֆին:

Երեք ամսում Իրանը Հայաստան է արտահանել 74 մլն դոլարի ապրանք։

Իրանը և Հայաստանը Երևանում մայիսի կեսին կայացած հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի արդյունքում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Հուշագիրը ստորագրել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը:

Ըստ պաշտոնյաների՝ համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի անցկացման նպատակը երկու երկրների հարաբերությունների իրական և շոշափելի զարգացումն էր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում