Մշակույթ

Չորս առաջնախաղ, նոր նախագծեր. Վանաձորի թատրոնն ամփոփել է 90-րդ թատերաշրջանը

2 րոպեի ընթերցում

Չորս առաջնախաղ, նոր նախագծեր. Վանաձորի թատրոնն ամփոփել է 90-րդ թատերաշրջանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հոբելյանական 90-րդ թատերաշրջանում, որը հայտարարված էր երիտասարդ ռեժիսուրայի թատերաշրջան, 4 առաջնախաղ է ներկայացրել՝ Դ. Դեմիրճյան «Երկիր հայրենի» (բեմ.՝ ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյան), Վ. Դելմար «Հիշիր վաղվա օրդ» (բեմ.՝ Նունե Խեչումյան), Ս. Խալաթյան «Արտավազք» (բեմ.՝ Արեն Օսիպյան), Մ. Մետերլինկ «Կույրերը» (բեմ.՝ Նարե Մարտիրոսյան)։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թատրոնի հասարակայնության և լրատվության հետ կապերի պատասխանատու Գոռ Փելեշյանի մտահղացմամբ կյանքի է կոչվել «Հարց դերասանին» կրթամշակութային հանդիպումների շարքը, որի ընթացքում շուրջ 400 դպրոցականներ հնարավորություն են ունեցել հաղորդակցվել սիրելի արտիստների հետ և ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները։ Հանդիպումների շարքը կշարունակվի նոր՝ 91-րդ թատերաշրջանում։

90-րդ թատերաշրջանի ընթացքում թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Երևանում, Ստեփանավանում, Դիլիջանում, իսկ արդեն սեպտեմբերին 91-րդ թատերաշրջանում նախատեսվում են հյուրախաղեր Արցախում՝ նվիրված Ստեփանակերտի թատրոնի 90-ամյա հոբելյանին։ Աշնանը հանդիսատեսին կներկայացվի ևս երեք առաջնախաղ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում