Հասարակական

Շախմատի միջազգային օրը շախմատասերները Կասկադում հնարավորություն ունեն ուժերը չափել Տիգրան Պետրոսյանի և Տիգրան Հարությունյանի հետ

1 րոպեի ընթերցում

Շախմատի միջազգային օրը շախմատասերները Կասկադում հնարավորություն ունեն ուժերը չափել Տիգրան Պետրոսյանի և Տիգրան Հարությունյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի շախմատի ֆեդերացիան հուլիսի 20-ին ժամը 20:00-ին կազմակերպում է միջոցառում Կասկադում՝ նվիրված Շախմատի միջազգային օրվան:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Շախմատի ֆեդերացիայից, միջոցառման ընթացքում կազմակերպվելու է համաժամանակյա խաղ, որը երիտասարդ շախմատիստներին և բոլոր շախմատասեր անցորդներին հնարավորություն կտա խաղալուգրոսմայստեր Տիգրան Պետրոսյանի և միջազգային գրոսմայստեր Տիգրան Հարությունյանի հետ:

Մուտքը ազատ է բոլոր ցանկացողների համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում