Մշակույթ

Երաժշտություն հանուն խաղաղության և հույսի. Արցախի և Սյունիքի սահմանամերձ բնակավայրերում հատուկ նախագիծ կիրականացվի

2 րոպեի ընթերցում

Երաժշտություն հանուն խաղաղության և հույսի. Արցախի և Սյունիքի սահմանամերձ բնակավայրերում հատուկ նախագիծ կիրականացվի

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ, «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկության» աջակցությամբ՝ հուլիսի 23-27-ը Սյունիքի և Արցախի սահմանամերձ բնակավայրերում տեղի կունենա «Երաժշտություն հանուն խաղաղության և հույսի» խորագիրը կրող նախագիծը, որի եզրափակիչ համերգը կկայանա հուլիսի 27-ին Ստեփանակերտում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի կոմպոզիտորների միությունից:

Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ կոմպոզիտորներ Մարտին Վարդազարյանը, Էդգար Գյանջումյանը, Վահե Հայրապետյանը, Նարինե Զարիֆյանը, Աշոտ Ղազարյանը և Էդմոնդ Մակարյանը միության նախագահ Արամ Սաթյանի գլխավորությամբ հանդիսատեսին կներկայացնեն իրենց ստեղծագործությունները՝ իրենց իսկ կատարմամբ: Բեմում կլինեն նաև մենակատարներ Արման Աբրահամյանը, Լուսինե Կչոզյանը, Մարինա Խանդանյանը, Արմեն Մկրտչյանը:

Նախագիծը կմեկնարկի Շինուհայր գյուղից՝ հուլիսի 23-ին: Հուլիսի 24-ին նախատեսվում են համերգներ Քարահունջ և Խնձորեսկ գյուղերում, հուլիսի 25-ին՝ Տեղ և Աղավնո գյուղերում, հուլիսի 26-ին՝ Ճարտար և Մարտունի քաղաքներում: Ստեփանակերտում կայանալիք համերգը տեղի կունենա Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի համերգասրահում՝ երեկոյան ժամը 19:00-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում