Քաղաքականություն

ԱԺ-ում պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ է մեկնարկել. ՈՒՂԻՂ

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ում պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ է մեկնարկել. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ խորհրդարանն արտահերթ նստաշրջան է հրավիրել, որը մեկնարկել է հուլիսի 14-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 5 օրենսդրական նախաձեռնություն:

Օրակարգում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ու հարակից նախագծերի փաթեթը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Երկրորդ ընթերցմամբ կքննարկվի «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում