Սեւանի երաժշտական դպրոցի սանը դարձել է միջազգային փառատոնի մրցանակակիր

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեւանի Վ․ Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի շեփորի 3-րդ դասարանի սան Արտյոմ Ավետիսյանն առաջին մրցանակի է արժանացել «Le spiagge d’Italia-2022» կատարողների միջազգային առցանց մրցույթ-փառատոնում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, դասատու Գուրգեն Բաբայանի սանն արժանացել է 1-ին մրցանակի։

Փառատոնի նախագահ Սվետլանա Ռումենովան իր՝ դպրոցի դասատուներ Գուրգեն Բաբայանին եւ Լուսինե Իսրայելյանին /նվագակցող/ տրված վկայականում նշել է․ «Սույն վկայականով ցանկանում ենք մեր մեծագույն շնորհակալությունը հայտնել Արտյոմ Ավետիսյանի մասնակցության համար, որը դրսեւորեց բարձր պատրաստվածություն։ Մեր ապրած օրերում ուսուցիչների եւ մշակութային հաստատությունների ներկայացուցիչների աշխատանքն էական նշանակություն ունի երեխաների եւ երիտասարդների գեղարվեստական աճի եւ մշակութային գործունեության աջակցության եւ զարգացման գործում:

Մեզ համար մեծ պատիվ է՝ ողջունել ձեր մասնակցությունը մեր առցանց մրցույթին։ Մենք հնարավորություն ունեցանք հիանալու ձեր մասնակցի տաղանդով: Շնորհակալ ենք մեր կազմակերպության հանդեպ ցուցաբերած վստահության համար, մաղթում ենք Ձեզ մասնագիտական նորանոր հաջողություններ ապագայում եւ ցանկանում ենք հանդիպել ձեզ Իտալիայի մեծ բեմում»։

«Հիշեցնենք, որ Արտյոմ Ավետիսյանի համար այս տարին մրցանակային էր։ Գարնանն էլ նա մասնակցել էր «Արտ Մյուզիք» միջազգային մրցույթ-փառատոնին՝ արժանանալով 2-րդ կարգի մրցանակին։ Երաժշտական դպրոցի սան Արտյոմ Ավետիսյանի հերթական հաղթանակն էլ օրինաչափ էր, քանի որ պատանի երաժիշտը իր դասատու Գուրգեն Բաբայանի հետ անցել եւ անցնում է ջանադիր ճանապարհ, որն էլ պարգեւատրվում է մրցանակային բարձր տեղերով եւ նշանակալի ու խոստումնալից հաջողություններով»,-նշեցին Սեւանի համայքնապետարանի աշխատակազմից։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Español

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից