Մշակույթ

«Զվարթնոց» թանգարանում նախատեսվող ցուցահանդես-համերգի շրջանակում առաջին անգամ ամբողջությամբ կներկայացվի Գնդեվանքի տարածքից հայտնաբերված «գանձը»

1 րոպեի ընթերցում

«Զվարթնոց» թանգարանում նախատեսվող ցուցահանդես-համերգի շրջանակում առաջին անգամ ամբողջությամբ կներկայացվի  Գնդեվանքի տարածքից հայտնաբերված «գանձը»

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում hուլիսի 13-ին ժամը 19:30-ին տեղի կունենա «Ընդհատված աղոթքի բրոնզե արձագանքը» խորագրով մշակութային միջոցառումը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից «Արմենպրես»-ին հայտնում են, որ Ցուցահանդես-համերգի շրջանակում յուրօրինակ ձևաչափով ներկայացվելու է Գնդեվանքի վանական համալիրի տարածքից տարիներ առաջ հայտնաբերված և առաջին անգամ ամբողջությամբ ներկայացվող «գանձը»։

Միջոցառմանը կատարումներով հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, դաշնակահար Հայկ Մելիքյանը: Դիրիժորն է Լյուք Բաղդասարյանը։

Միջոցառման կազմակերպիչներն են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը և Կամերային երաժշտության ազգային կենտրոնը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում