Քաղաքականություն

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն

1 րոպեի ընթերցում

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում հուլիսի 8-ին կայացել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորԱրտակ Կրկյաշարյանիերդումը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի նստավայրից, Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորին և հաջողություններ մաղթել պատասխանատու գործում:

«Շնորհավորում եմ Ձեզ և հուսով եմ, որ դուք իրապես կգործեք դատավորի երդման տեքստին համահունչ՝ հանուն արդարադատության և Հայաստանի Հանրապետության»,- մասնավորապես նշել է նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում