Հասարակական

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա հուլիսի համեմատ ցածր է մնում 5 սանտիմետրով

1 րոպեի ընթերցում

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա հուլիսի համեմատ ցածր է մնում 5 սանտիմետրով

ԳԱՎԱՌ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2022 թվականի հուլիսի 6-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 72 սանտիմետր բարձրության վրա։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, նախորդ տարվա նույն օրը Սեւանա լճի մակարդակը բարձր է եղել 5 սանտիմետրով։

Այս տարվա հունվարից մինչեւ հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սեւանա լիճ է բաց թողնվել 145 միլիոն 562 հազար խորանարդ մետր ջուր։ Իսկ 2022 թվականի հունիսից մինչ հուլիսի 6-ը ոռոգման նպատակներով Սեւանա լճից բաց է թողնվել 42 միլիոն 579 հազար խորանարդ մետր ջուր։ Սեւանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի նվազում։

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում