Հիսուս Քրիստոսի արձանը կմեծացնի զբոսաշրջիկների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախնական դրական գնահատական է տվել «Մուլտի գրուպ» ընկերության ղեկավար Գագիկ Ծառուկյանի` Հատիս սարի վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման նախագծին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հուլիսի 7-ի Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նկատելով, որ արձանը կմեծացնի զբոսաշրջիկների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ: Վարչապետը նշեց, որ համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են Կառավարություն:

«Կառավարության համապատասխան մարմինները պետք է քննարկեն և որոշում կայացնեն: Նախագծի վերաբերյալ մեր նախնական գնահատականը դրական է, որովհետև կարծում ենք, որ այն բավական էական զբոսաշրջային հետաքրքրություն կբերի Հայաստանին: Հուսով եմ, որ մեր համապատասխան մարմինները պատշաճ ժամկետներում հարցը կքննարկեն և նախագիծն առաջ կընթանա նախատեսված ձևով»,-ասաց Փաշինյանը:

Գագիկ Ծառուկյանը Քրիստոսի արձանի կառուցման նախագծի մասին հայտարարել էր 2022 թ-ի հունվարին: Ներկայացված 300-ից ավելի աշխատանքներից 7 օրվա ընթացքում ընտրվել են 12 լավագույնները, ապա, հանրային քվեարկության և Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախմբի ընտրության արդյունքների համադրմամբ, հաղթող է ճանաչվել քանդակագործ Արմեն Սամվելյանը՝ իր նախագծով:

Հայերեն English Русский

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողի նկատմամբ

Բռնության դեմ պայքարի միջազգային օրվա իմաստը մի աշխարհ կերտելն է, որտեղ երեխան իր կյանքով չի վճարում տարաձայնությունների գինը. դեսպան Շիրղոլամի

Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է Լեհաստանում մշտական ​​ռազմակայան կառուցելու հնարավորությունը

Հաջիևը խոսել է Հայաստանի հետ խաղաղության ամրապնդման կարևորության մասին

ԵՄ հանձնակատար Կոսն անհնարին է համարում Ուկրաինայի անդամակցումը ԵՄ-ին 2027 թ. հունվարի 1-ից

Ցրտահարության վտանգ՝ հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը. գյուղացիներին հորդորում են բերքահավաք իրականացնել

ՀՀ Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանը հրավիրում է աճուրդի

Սևանում Տարեցների միջազգային օրվան նվիրված միջոցառում է անցկացվել

Մարտունիում մեծարել են համայնքի երկու ամենատարեց կանանց

Իրանը կոչ է արել Իրաքին վերացնել ԱՄՆ պատժամիջոցների պատճառով առաջացած թռիչքային սահմանափակումները