ԱԺ-ում Կարեն Սարուխանյանը կփոխարինի Արթուր Դավթյանին

1 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը Ազգային Ժողովում կփոխարինի ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանին, ով նշանակվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր և վայր դրել մանդատը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Կարեն Սարուխանյանը հաստատեց, որ կվերցնի մանդատը: «Կաշխատեմ հիմնականում մեր՝ Շիրակի մարզի ու մարզի բնակիչների համար ու կփորձեմ բոլորին հնարավորինս օգտակար լինել»,-հավելեց նա:

Կարեն Սարուխանյանը մի շարք պաշտոններ է զբաղեցրել. եղել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ (2021 սեպտեմբեր - դեկտեմբեր), 2018-ի հունիսից 2019-ի հունվարը եղել է ՀՀ Շիրակի մարզպետ, 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ցուցակով։ 2021 թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության` Գյումրու տարածքային խորհրդի նախագահ։

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին