Հասարակական

Հունվարի 1-ից կենսաթոշակների, աշխատավարձերի և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը կբարձրանան

1 րոպեի ընթերցում

Հունվարի 1-ից կենսաթոշակների, աշխատավարձերի և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը կբարձրանան

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2023 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակները կբարձրանան: Կբարձրանա նաև նվազագույն աշխատավարձի չափը` 68 հազար դրամից դառնալով 75 հազար դրամ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հունիսի 30-ի Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք հանգել ենք նրան, որ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը պիտի ավելացնենք. 28600 դրամից պետք է դառնա 30700: Նաև պետք է բոլոր մայրերին մինչև 2 տարեկան՝ երեխայի խնամքի նպաստ տանք: Այսինքն՝ անկախ բնակավայրի՝ քաղաքային թե գյուղական բնակավայրերից է, անկախ նրանից՝ աշխատող է, թե չաշխատող է: Իսկ գյուղական բնակավայրերում աշխատողներին կրկնակի չափով այդ նպաստը կվճարի, ինչը նշանակում է, որ նրանք հունվարի 1-ից այդ նպաստը կստանան արդեն 61400 դրամի չափով»,-ասաց վարչապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում