Հասարակական

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրենի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հունիսի 23-ին հանդիպել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի հետ:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախարարությունից, Վահրամ Դումանյանը Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրենին ներկայացրել է կրթության բոլոր աստիճաններում կրթական բարեփոխումների համակարգը:

«Ես վստահ եմ, որ այսօրվա հանդիպումը և քննարկումները կլինեն հետաքրքիր ու արդյունավետ: Մենք շատ ենք կարևորում Համաշխարհային բանկի դերը՝ ի դեմս Հայաստանի գրասենյակի, Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումների իրականացման գործընթացներում»,- նշել է նախարարը` շնորհակալություն հայտնելով Կարոլին Գեգինատին ՀԲ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերի համար:

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատն իր հերթին նշել է, որ մարդկային կապիտալի զարգացումն իրենց հիմնական առաջնահերթությունն է, այս առումով մեծ դեր է տրվում որակյալ ու մրցունակ կրթությանը:

Կողմերը քննարկել են Համաշխարհային բանկի աջակցությամբ բուհական համակարգի գործունեության գործիքներ թվայնացման հնարավորությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՀԲ աջակցությամբ իրականացվող ընթացիկ ծրագրերը: Անդրադարձ է եղել աշխատանքային մի շարք խնդիրների:

Հայերեն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ուկրաինական հակամարտությունում խաղաղության հնարավորության պատուհան է տեսնում

Էրդողանն ասել է, որ ՆԱՏՕ-ն չպետք է լինի ռուս-ուկրաինական հակամարտության կողմ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Սյունիքի մարզերում

Հնդկաստանի ԱԳՆ-ն պարզաբանել է, թե ինչու է Պակիստանը դադարեցրել կրակը

Բուդապեշտում կբացվի ՀՀ առաջին ռեզիդենտ դեսպանությունը. ԱԺ փոխնախագահն հյուրընկալել է Հունգարիայի խորհրդարանի՝ ազգային փոքրամասնությունների պատգամավորների

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն գործարկել է թեժ գիծ

Քելլոգը հայտնել է Ուկրաինայում եվրոպական և բրիտանական ուժեր տեղակայելու հարցի քննարկման մասին

Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 1 միլիոն 677 հազար ԱՄՆ դոլար արժեքով հողամասը

Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը պարզաբանում է ակնկալում քաղաքապետարանից կառույցի տնօրենին աշխատանքից ազատելու վերաբերյալ

ՀՀ պաշտպանության նախարարը մի շարք ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել Բեռլինում