Հայաստանում կբացվի Նիդերլանդա-հայկական առևտրի պալատ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հուլիսի 6-8-ը կանցկացվեն Նիդերլանդա-հայկական գործարարության օրեր: Միջոցառումը կազմակերպում է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանությունը՝ հիբրիդային հարթակի շրջանակում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության քաղաքական և տնտեսական հարցերով պատասխանատու Լարիսա Հարությունյանը նշեց, որ Նիդերլանդա-հայկական գործարարության օրերի շրջանակում մի շարք ծրագրեր են նախատեսված՝ շեշտադրելով գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները:

«Քանի որ դեսպանությունը Հայաստանում նոր է, մեկ ու կես տարի է գործունեություն ծավալում, հետևաբար, մենք առաջինը ներկայացնելու ենք մեր տնտեսական առաջնահերթությունները: Այն ճանաչողական բնույթ ունի: Նախ, հասարակությունն իմանա, որ Հայաստանում կա Նիդերլանդների դեսպանություն, այն ունի տնտեսական բաժին: Մեր առաջնահերթությունը լինելու է հենց տնտեսական համագործակցությունը զարգացնելն ու խորացնելը: Կխոսենք ֆինանսավորման մեխանիզմների մասին, կներկայացվեն աջակցության գործիքակազմերը: Բիզնեսների համար շատ լավ աջակցության ծրագիր ունենք, անվճար փորձագետներ ենք տրամադրում փոքր և միջին ձեռնարկատերերին»,-ասաց Լարիսա Հարությունյանը:

Ակնկալվում է, որ միջոցառմանը Նիդերլանդներից գործարարների այց կլինի Հայաստան: Դրանից բացի, գործարարների մի խումբ էլ կմիանա առցանց: Առանձնացված ոլորտներն են գյուղատնտեսությունը՝ հիմնական առանցքում ջերմոցային տնտեսությունն է, տեղեկատվական տեխնոլոգիաները:

Միջոցառման շրջանակում նախատեսվում է Հայաստանում Նիդերլանդա-հայկական առևտրի պալատի հանդիսավոր բացումը, որից հետո Նիդերլանդների Թագավորության դեսպանությունը հուշագիր կստորագրի Նիդերլանդա-հայկական առևտրի պալատի հետ: Նպատակն է՝ խթանել գործարար կապերի ամրապնդումը, ներգրավել ներդրումներ, զարգացնել երկկողմ առևտրային հարաբերությունները, բազմապրոֆիլ օժանդակություն ցուցաբերել պալատի անդամներին:

Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել, կարող են գրանցվել՝ մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը նամակ ուղարկելով JER-EVENTS@minbuza.nl էլ-հասցեին, հստակ նշելով հետաքրքրող ոլորտն ու օրը: Օրակարգը կտրամադրվի գրանցվելուց հետո։ Մասնակցությունն անվճար է։

Աննա Գզիրյան

Հայերեն العربية English Español Français Русский Türkçe

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ