Մշակույթ

Լիովին առողջ եմ և շարունակում եմ լարված աշխատել. Տիգրան Հեքեքյանն արձագանքել է իր՝ վթարի ենթարկվելու մասին լուրին

1 րոպեի ընթերցում

Լիովին առողջ եմ և շարունակում եմ լարված աշխատել. Տիգրան Հեքեքյանն արձագանքել է իր՝ վթարի ենթարկվելու մասին լուրին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի փոքրի երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանն արձագանքել է իր՝ վթարի ենթարկվելու մասին լուրին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում տարածած հաղորդագրության մեջ ասվում է. « Երջանիկ եմ, որ ունեմ այսչափ սիրող ընկերներ, բարեկամներ և երկրպագուներ: Հայտնում եմ, որ լիովին առողջ եմ և շարունակում եմ լարված աշխատել: Իմ մասին ցանկացած հավաստի տեղեկություն կարող եք ստանալ ինձ համար շատ սիրելի՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի ֆեյսբուքյան էջից: Ջերմ ողջույներով և սիրով՝ Տիգրան Հեքեքյան»:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ հունիսի 21-ին Տիգրան Հեքեքյանն ավտովթարի է ենթարկվել և հիվանդանոցում է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում