ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն շնորհակալական նամակ է հղել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն շնորհակալական նամակ է հղել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Նամակում, մասնավորապես, ասված է. «ՖԻՖԱ-ի ամբողջ պատվիրակության անունից ցանկանում եմ Ձեզ և Ձեր ամբողջ թիմին խորին շնորհակալություն հայտնել՝ ՀՖՖ 30-ամյակի առթիվ մեր Հայաստան կատարած այցի շրջանակում ջերմ ընդունելության համար։

Նախ և առաջ թույլ տվեք սրտանց շնորհավորել Ձեզ այս պատմական նշաձողի առթիվ և արժևորել բոլոր այն մարդկանց, ովքեր նպաստում և անգնահատելի աջակցություն են ցուցաբերում Հայաստանում սպորտի զարգացմանը։

Մեր այցի ժամանակ բազմաթիվ կարևոր պահեր ենք ունեցել. ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը, Ծովագյուղում ընկերական հանդիպումը, ինչպես նաև ՀՖՖ 30-ամյակին նվիրված գալա-ընթրիքը։ Այս միջոցառումները մեզ հնարավորություն ընձեռեցին փոխանակել մեր մտքերը և տեսլականը, ինչպես նաև ՖԻՖԱ-ի աջակցությունը հայտնել Ձեր երկրում ֆուտբոլի զարգացման հարցում։ Անկասկած, փոքր դաշտերի կառուցման նախագիծը մեծապես կնպաստի դրան։

Հարգելի՛նախագահ, ցանկանում եմ վստահեցնել ձեզ, որ այս այցն ամրապնդեց մեր վճռականությունը՝ միասին աշխատելու Հայաստանում ֆուտբոլի և ֆուտբոլային համայնքի բարգավաճման ուղղությամբ, և Դուք միշտ կարող եք հույս դնել ՖԻՖԱ-ի աջակցության վրա։

Շնորհակալ եմ Հայաստանում ֆուտբոլի զարգացման ու բարգավաճման գործում ձեր անգնահատելի աշխատանքի և ներդրման համար և անհամբեր սպասում եմ մեր հաջորդ հանդիպմանը»:

Հայերեն العربية English Español Türkçe

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում