ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստանիսլավ Մոնյուշկոյի անվան 11-րդ միջազգային մրցույթին, որն անցկացվել է հունիսի 6-11-ըԼեհաստանի մայրաքաղաք Վարշավայում, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մասնակցել է երիտասարդ սոպրանոՋուլիանա Գրիգորյանը: Նա արժանացել է «Գրան պրի» մրցանակի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարությունից հայտնում են, որ Ջուլիանա Գրիգորյանը ելույթ է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Հայաստանի ազգային կամերային, օպերային թատրոնի նվագախմբերի հետ: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել Հայաստանի մարզերում և Արցախում:
Ջուլիանա Գրիգորյանը համագործակցել է կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Վաչե Շարաֆյանի հետ: